ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Pod Force One»-ին և The Post-ի լրագրող Միրանդա Դեվայնին տված հարցազրույցում հայտնել է, որ ակնկալում է հանդիպել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Չնայած ձգձգվող խաղաղության բանակցություններին՝ Թրամփը նշել է, որ պատերազմող կողմերի առաջնորդները «բավականին լավ են լեզու գտնում»:
«Ես դեռ նրա հետ հանդիպելու պատիվ չեմ ունեցել։ Եթե հավատանք պատմություններին, նա մարմնի շատ տարբեր մասեր է կորցրել [հարձակման հետևանքով]։ Ասում են՝ նա տալիս է իր հավանությունը [որոշումներին]։Բայց թվում է, թե մենք բավականին լավ ենք հասկանում միմյանց»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հավանաբար ինչ-որ պահի նրանք կհանդիպեն։
