Երևանում մանկապարտեզից կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է




Համայնքային ոստիկանների հետևողական և օպերատիվ գործողությունների շնորհիվ երեխան հայտնաբերվել է և անվտանգ վերադարձվել ծնողներին: 


 


«Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։


 


Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։


 


Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։


 


Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում»:


 


ՆԳՆ ոստիկանություն


 



 


 


 


 


 




 

Leave a Comment