ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը Հայաստանի մասին

ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը կամ նրա ժողովուրդը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այլ  որոշումներ Հայաստանի Հանրապետության կողմից չեն ստացվել», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին հայտարարել է Թաալաթբեկ Մասադիկովը։

Նա նաև նշել է, որ Եվրասիայում կայունության ամրապնդման համար պահանջվում են ՀԱՊԿ երկրների համատեղ ջանքերը: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կատարելագործվելու են կազմակերպության ուժերը և իրականացվելու է կադրերի համատեղ պատրաստում:

Leave a Comment