Երևանի մանկապարտեզից կորած երեխան անվտանգ վերադարձվել է ընտանիքին

Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։

Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։

Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Leave a Comment