Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին




 

Հայկական ժամանակ. «Մեզ ասում էին՝ միջանցք են տալիս, Մեղրիով միջանցք են տալու, հիմա նախաստորագրված և հրապարակված է TRIPP նախագծի իրագործման և Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված հուշագիրը: Սևով սպիտակին գրված է, որ ՀՀ-ն պահպանում է իր լիարժեք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը TRIPP նախագծի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»:


 


Այս մասին Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


 


Նա հավելել է, որ միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել:


 


 




 

Leave a Comment