Հայաստանի դուրս գալու հարցը ՀԱՊԿ-ից պետք է որոշի երկրի ղեկավարությունը․ գլխավոր քարտուղար

Հայաստանի հնարավոր դուրս գալու որոշումը ՀԱՊԿ-ից պետք է ընդունի երկրի ղեկավարությունը կամ ժողովուրդը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը՝ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի հնարավոր դուրս գալու հարցը չի քննարկվել անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում և այն քաղաքական բնույթի հարց է։

Leave a Comment