Հայաստանը չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի է ունենում Մոսկվայում․ այս մասին հաղորդում է ТАСС-ի թղթակիցը։
«Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում։ Պետական դրոշը ցուցադրվում է ՀԱՊԿ-ի մյուս անդամների դրոշների կողքին»,-ասվում է հոդվածում։