Երևանի ներկայիս կուրսը հանգեցնում է ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՏՄՏՖ) շրջանակներում։
«Սա պաշտոնական Երևանի կողմից արևմտյան երկրների հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ձեռնարկված կոնկրետ քայլերի ևս մեկ օրինակ է: Սակայն գործնականում այս քայլերը հանգեցնում են ռուսական շահերի դեմ ուղղված կոնկրետ գործողությունների», – գործակալությանը ասել է Զախարովան ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան կատարած այցի մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեկ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կցանկանար պահպանել հարաբերությունները Հայաստանի հետ տնտեսական պատճառներով և չի ստիպում նրան «չբարեկամանալ» այլ երկրների հետ։