Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են համագործակցության զարգացումը – Նորություններ 03.06.2026

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի:

 

Leave a Comment