Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի Ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հայրը՝ Մկրտիչ Սպերցյանը, հերքել է այն լուրերը, թե որդին արդեն համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Նա նշել է, որ առաջարկ կա, սակայն իրենց համար առաջնահերթությունը Եվրոպան է, և վերջնական որոշում դեռ չկա։
Ավելի վաղ գործակալ Թիմուր Գուրցկայան հայտնել էր, որ «Կրասնոդարի» կիսապաշտպանին պայմանագիր է առաջարկել սաուդյան լիգայի թոփ 3 ակումբներից մեկը, և ֆուտբոլիստին գոհացնում են առաջարկված ֆինանսական պայմանները։
