«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ստացված 2 հաղորդման հիման վրա, Armenia Today-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա փոխանցմամբ՝ քրեական վարույթները վերաբերում են մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, ազատազրկում՝ առավելագույնը՝ 2 ամսով), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, ազատազրկում՝ մինչև 5 տարով) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, ազատազրկում՝ մինչև 6 տարով) հատկանիշներին:

Մասիս քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ, ովքեր իրականացնում էին նախընտրական քարոզչություն։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մի խումբ անձանց միջև ծագած վեճը վերածվում ծեծկռտուքի, որի ընթացքում հարվածներ են հասցվում քարոզարշավի մասնակիցներին։ Տուժածների թվում, ըստ նախնական տվյալների, կան նաև կանայք:

Leave a Comment