Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության  կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված` առանձնապես խոշոր չափերով` 100 մլն ՀՀ դրամի վնասը:

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Comment