Ապարանի ջրամբարի լցվածությունը հասել է վերջին 15 տարվա առավելագույն ցուցանիշին

Ապարանի ջրամբարի լցվածությունը հասել է վերջին 15 տարվա առավելագույն ցուցանիշին

3 հունիսի 2026 – 11:31 AMT

PanARMENIAN.Net – Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը 2026 թվականի հունիսի 2-ի դրությամբ կազմում է 85․9 մլն խորանարդ մետր։ Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել էր 2011 թվականին»,- ասվում է գրառման մեջ։

Leave a Comment