ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել բուհերում ռուսաց լեզվի և գրականության առանձին ֆակուլտետներ բացել՝ դրանք անջատելով ընդհանուր բանասիրությունից:
Ըստ նրա՝ ռուսաց լեզվի ուսումնասիրությունը գերմաներենի կամ անգլերենի հետ նույն հարթության վրա դնելը հակասում է այն գաղափարին, որ ռուսերենը երկրի առանցքային արժեքներից է:
Որպես օրինակ նա նշել է Ղրիմի դաշնային համալսարանը, որտեղ նման ֆակուլտետ արդեն ստեղծվել է, և հույս է հայտնել, որ մյուս բուհերը կհետևեն այս օրինակին:
Սա համահունչ է Ռուսաստանում ընդունված լեզվական քաղաքականությանը, որտեղ ռուսերենը համարվում է «պետականության հիմք» և կոչ է արվում հրաժարվել օտարաբանություններից:
