Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Երևանում ամբողջությամբ արդիականացվել է տրոլեյբուսների պարկը, և նոր երթուղիներ են դուրս եկել ժամանակակից մեքենաներ։
•Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն Արագածոտնի մարզի բարձր լեռնային որոշ հատվածներ դեռ փակ են:
•Եվրամիությունը և Լատվիան պատրաստվում են ֆինանսական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել Երևանին՝ արտաքին ճնշումներին դիմակայելու նպատակով. Ազատություն:
•Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական կրիպտոարժութային բորսաների դեմ և Թեհրանին կոչ արել շուտափույթ գործարք կնքել:
•Սանկտ Պետերբուրգում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով նավթային տերմինալ է բռնկվել: