
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը։
Եթե ուղիղ, բաց տեքստով աջակցություն հայտնելը (առայժմ) խնդրահարույց չլիներ, ապա այսպիսի փաթեթավորում տալու խնդիր էլ չէր լինի»։
Աղբյուրը` Վարուժան Գեղամյան