ԱՄՆ-ը հայտարարել է Քեշմ կղզում գտնվող իրանական ռազմական օբյեկտին հարված հասցնելու մասին

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Քեշմ կղզու ցամաքային հսկողության կետին այն բանից հետո, երբ որսացել են Իսլամական Հանրապետության կողմից ենթադրաբար արձակված հրթիռներն ու անօդաչուները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Միացյալ Նահանգները հաջողությամբ որսացել է մի քանի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր և ինքնապաշտպանության նպատակով հարված է հասցրել՝ ի պատասխան հունիսի 2-ին Մերձավոր Արևելքում Իրանի հարձակումների», – ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։

Ըստ CENTCOM-ի՝ Իրանը արձակել է հինգ հրթիռ, որոնցից ոչ մեկը չի հասցրել իր թիրախին, և ԱՄՆ զինված ուժերը, ենթադրաբար, խոցել են երեք անօդաչու թռչող սարք։ «Միացյալ Նահանգները նաև ինքնապաշտպանության նպատակով հարված է հասցրել Քեշմ կղզում գտնվող ռազմական ցամաքային վերահսկողության օբյեկտին», – ավելացվում է հայտարարության մեջ։

Leave a Comment