Հունիսի 2-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Քոթանջյանն ընտրվեց ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի (զինաթափում և միջազգային անվտանգություն) փոխնախագահ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
«Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքերը կոմիտեի աշխատանքներում ներդրում ունենալու և միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար»,- նշվում է հաղորդագրությունում։