Լեհաստանում կոչ են արել խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը


Միջազգային


Լեհաստանի խորհրդարանի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը, որը ներկայացնում է «Կոնֆեդերացիա» կոալիցիան, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այլևս չի համարվում ցանկալի հյուր երկրում:

Նա այս կարծիքը հայտնել է RMF FM ռադիոկայանի եթերում։

Խորհրդարանականի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը Լեհաստան է գալիս միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունի: Բոսակը նաև կոչ է արել խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը, դադարեցնել Կիևին տրամադրվող վարկերը և հրաժարվել Ուկրաինայի զինված ուժերի համար Starlink համակարգերի ֆինանսավորումից։

Նա ընդգծել է, որ այս դիրքորոշումը պետք է պահպանվի մինչև Ուկրաինայի իշխանությունները դադարեցնեն Լեհաստանում հանցագործ համարվող անձանց հերոսացնելը և լուծեն Վոլինի կոտորածի զոհերի արտաշիրիմման հարցը։


Leave a Comment