
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը «Հանրային հեռուստաընկերության» նախընտրական բանավեճի ժամանակ հավաստիացրեց. «Ի տարբերություն օրվա իշխանությունների՝ մենք չենք սկսելու սեփական զրոյական կետից, հարգելու ենք ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, ինչքան էլ, որ դրանք հաճախ լինում են հարկադրված:
…Բովանդակությունը, որն առկա է 2025 թ-ի օգոստոսի 11-ի փաստաթղթում, ողջամիտ է, բայց այն ենթադրում է երաշխավորների անհրաժեշտություն։ Այդ փաստաթղթում չկա որևէ դրույթ, որ Հայաստանում պետք է սահմանադրական բարեփոխումների օրակարգ ծնվի, կամ հարյուրավոր, հազարավոր կամ այլ քանակի ադրբեջանցիների հարց լինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ ուժեղ Հայաստանում նվաստացված վիճակը պետք է թողնվի անցյալում և գնան իրապես ուժեղ խաղաղության»: