Ռուբիոն հնարավոր է համարել, որ ԱՄՆ-նկարող է թույլ տալ Իրանին օգտագործել միջուկաին էներգիա

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է որոշակի պայմաններում թույլ տալ Իրանին օգտագործել միջուկային էներգիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե Իրանը ցանկանում է միջուկային էներգիա, կան մեխանիզմներ դա ապահովելու համար», – ասել է նա ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Աշխարհում կան երկրներ, որոնք օգտագործում են միջուկային էներգիա, բայց նրանք չեն հարստացնում ուրան։ Եվ նրանք, անշուշտ, չեն հարստացնում այն ​​մինչև 60%։ Նրանք դա չեն անում ապարների խորքում կամ գետնի տակ»։

«Եթե նրանց անհրաժեշտ է միջուկային էներգիա, նրանք կարող են ունենալ այն. կան մեխանիզմներ», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Իրանի հետ կապված խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ նրան անհրաժեշտ է միջուկային էներգիա։ Իրանի հետ կապված խնդիրն այն է, որ նրա արած ամեն ինչ համապատասխանում է այն երկրի վարքագծին, որը ձգտում է մշակել միջուկային զենք», – կարծում է պետքարտուղարը։

Leave a Comment