
«Ադրբեջանցիները, որոնք լքել են Խորհրդային Հայաստանի տարածքը ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին, միջազգային կառույցների կողմից չեն ճանաչվել՝ իբրև փախստականներ: Ավելին, նրանց Հայաստանի այն ժամանակվա կառավարության կողմից տրվել է կամ փոխհատուցում, կամ իրենք հնարավորություն են ունեցել գույք վաճառելու կամ փոխանակելու: Հետևաբար, այդ թեման փակ է: Բայց էն մարդիկ, ովքեր ստեղ բարձրացնում են ղարաբաղցիների վերադարձի հարց, նորից ճանապարհ են հարթում, որ մյուս կողմից հայելային կերպով բացվի այդ հարցը».- նախընտրական բանավեճի ժամանակ ասաց ՔՊ-ական նախարար Արարատ Միրզոյանը:
«Ի՞նչ կապ ունեն մեկը մյուսի հետ»,- հակադարձեց Քրիստինե Վարդանյանը:
«Տիկի′ն Վարդանյան, մի′ խլեք ժամանակս»,- սաստեց Արարատ Միրզոյանը: