Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցություններն ընթանում են անընդմեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Իրանի հետ շփումները դադարեցնելու մասին լուրերը՝ իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարելով, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ։

Ըստ նրա՝ կողմերը կապի մեջ են եղել «չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր»։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իրանին հստակ ուղերձ է հղել համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին։ «Այսպես թե այնպես, ժամանակն է, կնքել գործարքը, — գրել է Թրամփը։

ABC News-ին տված հարցազրույցում Թրամփը հավելել է, որ ակնկալում է հրադադարի ռեժիմի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման շուրջ համաձայնության հասնել հաջորդ շաբաթվա ընթացքում։

Leave a Comment