Իտալիայում ինքնաթիռը բախվել է էլեկտրասյանը և ընկել տների միջև․ կա զոհ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալիայի Վալբրեմբո համայնքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որը տեղափոխում էր երկու մարդ, հաղորդում է տեղական Today թերթը։

Լրագրողների տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է թռիչքի դասի ժամանակ։ 1999 թվականին ծնված հրահանգիչը մահացու վնասվածքներ է ստացել։ Ուսանողը վիրավորվել է և ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

«Ականատեսի վկայությամբ՝ թեթև ինքնաթիռը սկզբում կորցրել է բարձրությունը, ապա բախվել լապտերասյանը և ընկել տների միջև», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment