Թրամփը համոզել է Իսրայելին ու Լիբանանին

Թրամփը համոզել է Իսրայելին ու Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև «Հեզբոլլահի» ներկայացուցիչների հետ և համոզել է կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները՝ խուսափելով իրավիճակի լարումից։

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը համաձայնել է զորք չուղարկել Բեյրութի հարավային հատված, իսկ լիբանանյան խմբավորումը խոստացել է դադարեցնել հարձակումները։

«Ես շատ արդյունավետ զրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ. զորքերը Բեյրութ չեն գնա, իսկ նրանք, որոնք արդեն ճանապարհին էին, հետ են շրջվել։ Բացի այդ, բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով ես շատ կառուցողական զրույց ունեցա «Հեզբոլլահի» հետ, և նրանք համաձայնեցին, որ բոլոր մարտական գործողությունները կդադարեցվեն. Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, իսկ նրանք չեն հարձակվի Իսրայելի վրա»,- գրել է նա իր «Truth Social» սոցիալական ցանցում։

Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատունը հայտնեց, որ «Հեզբոլլահն» ընդունել է ԱՄՆ-ի՝ «հարձակումների փոխադարձ դադարեցման» առաջարկը։

Այդուհանդերձ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Այսօր երեկոյան ես խոսեցի նախագահ Թրամփի հետ և ասացի նրան, որ եթե «Հեզբոլլահը» չդադարեցնի հարձակումները մեր քաղաքների և մեր քաղաքացիների վրա, Իսրայելը հարվածներ կհասցնի Բեյրութում գտնվող ահաբեկչական թիրախներին։ Այս հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հավելել է Իսրայելի վարչապետը։

Leave a Comment