«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը 44 տարեկանում վերադառնում է պրոֆեսիոնալ թենիս։ 4 տարվա դադարից հետո, Ուլյամսը կմասնակցի Լոնդոնի HSBC Championships WTA-500 մրցաշարին, որը կանցկացվի հունիսի 8-14-ը։ Ամերիկուհին սպիտակ քարտ է ստացել եւ կմասնակցի կանանց զուգախաղին։ Սպասվում է, որ նրա զուգընկերը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Վիկտորիա Մբոկոն:
Լեգենդար թենիսիստուհին վերջին պաշտոնական հանդիպումն անցկացրել էր 2022 թ. ԱՄՆ բաց առաջնությունում։
Սերենայի վերադարձը մեծ հետաքրքրություն է առաջացրել թենիսի աշխարհում: Բրիտանական մամուլը չի բացառում նաև թենիսիստուհու մասնակցությունը Ուիմբլդոնին, որը կմեկնարկի հունիսի 29-ին։
Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում նվաճել է WTA շարքի 73 տիտղոս մենախաղում, 23 տիտղոս՝ զուգախաղում։