Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա

Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա

Bugatti-ն աշխատում է նոր բացառիկ հիպերմեքենայի վրա, որը ստեղծվում է Programme Solitaire հատուկ ստորաբաժանման շրջանակում։ Այս բաժինը զբաղվում է սահմանափակ քանակով և անհատական պատվերով մոդելների մշակմամբ։ Նոր նախագիծը միավորելու է Bugatti Bolide և Bugatti Tourbillon մոդելների դիզայներական տարրերը։ Չնայած այդ երկու մեքենաները ստեղծվել են տարբեր նպատակներով, ընկերությունը փորձում է դրանք համատեղել մեկ նախագծում։

Նոր մոդելը հիմնված կլինի Chiron-ի հարթակի վրա և կպահպանի 8.0 լիտրանոց W16 չորս տուրբինային շարժիչը։ Արտաքինում նախատեսվում է օգտագործել Bolide-ի X-աձև LED լուսարձակներն ու ագրեսիվ աերոդինամիկ լուծումները, ինչպես նաև Tourbillon-ի լայն պայտաձև ճաղավանդակն ու ավելի հարթ թափքի գծերը։ Programme Solitaire-ի նախորդ նախագծերից առաջինը Brouillard կուպեն էր, իսկ երկրորդը՝ F.K.P. Hommage մոդելը, որը նվիրված էր Ֆերդինանդ Կարլ Պիեխի հիշատակին։ Վերջինիս արժեքը, ըստ տեղեկությունների, գերազանցել է 20 միլիոն դոլարը։

Աղբյուրների համաձայն՝ Bugatti-ն նախատեսում է նոր մոդելից արտադրել ընդամենը երկու օրինակ։ Գինը դեռ չի հայտարարվել, սակայն ակնկալվում է, որ այն կդասվի ընկերության ամենաթանկ նախագծերի շարքում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment