Մոլդովայի արտաքին գործերի նախարարը աջակցել է Ռումինիայի հետ միավորման գաղափարին

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը հայտարարել է, որ եթե հանրաքվե անցկացվի, ինքը կքվեարկի Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորման օգտին։

Նա երեքշաբթի օրը ելույթ է ունեցել «Բեսարաբիայի ձայն» (Vocea Basarabiei) հեռուստաալիքով։

Պատասխանելով երկու երկրների միավորման հեռանկարների՝ որպես Եվրամիությանը ինտեգրվելու ամենակարճ ճանապարհի մասին հարցին՝ նախարարն ասել է, որ «այս թեման պետք է քննարկվի հանրային տարածքում»։

«Այս թեման չպետք է տաբու լինի. քաղաքացիների հետ երկխոսությունը կարևոր է՝ միավորման հեռանկարը իրատեսական դարձնելու համար: Մոլդովայի Հանրապետությունում գոյություն է ունեցել և շարունակում է գոյություն ունենալ միութենական հոսանք: Եվ սա բնական է՝ հաշվի առնելով մեր պատմական անցյալը: Այս քննարկումը, մեր անվտանգության իրավիճակի և ԵՄ ինտեգրման համատեքստում, նույնպես գալիս է քաղաքացիներից: Դժվար է ասել, թե արդյոք դա տեղի կունենա մոտ ապագայում: Բայց այս քննարկումը Մոլդովայի Հանրապետությունում ընթացող քաղաքական գործընթացի մի մասն է», – նշել է Պոպշոյը:

Leave a Comment