Խորհրդարանական ընտրությանը նախորդող ամիսներին և հատկապես նախընտրական քարոզչության փուլում սոցիալական ցանցերում ակտիվ գովազդվում է քաղաքական բովանդակություն։ «8-րդ հարկ» փոդքասթի հերթական թողարկումը նվիրված է սոցցանցերի քաղաքական գովազդին, դրա ֆինանսավորմանը և այլն։
«Հետքի» լրագրողներ Նարե Պետրոսյանը և Արեն Նազարյանը ուսումնասիրել են գովազդային նյութերը, պարզել են որոշ գովազդների ֆինանսավորման շրջանակը։
Փոդքասթի 9-րդ էպիզոդում լրագրողները ներկայացնում են նաև դեռևս չհրապարակված ուսումնասիրության արդյունքները (ընդդիմադիր էջերի գովազդների վերաբերյալ)։ Ավելի վաղ «Հետքում» հրապարակվել է «Ստվերային քարոզչություն. ինչպես են ՔՊ-ի թեզերը տարածվում սոցցանցերում» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված են «ՔՊ»-ի թեզերը տարածող և գովազդող էջերը, Ֆեյսբուքի թափանցիկության քաղաքականության շրջանցման դեպքերը և այլն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter