«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք նոր ապրանքների ներմուծման համար

Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ծագող և արտահանվող հունդավոր մշակաբույսերի պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չորացրած մրգերի ներմուծման, ինչպես նաև նշված ապրանքների՝ ԵԱՏՄ անդամ երկրներ տարանցման նկատմամբ։

Գերատեսչության հաղորդմամբ՝ որոշումը պայմանավորված է կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ստացման հաստատման մեխանիզմների բացակայությամբ։ Սահմանափակումները կգործեն մինչև արտահանվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ստեղծված իրավիճակը վկայում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առջև ծառացած կառույցային խնդիրների մասին՝ գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում։

Leave a Comment