Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով




Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջը լուսանկարներ է հրապարակել և կից գրել


«Սիրելի՛ երևանցիներ,


Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով, ինչն էլ հնարավորություն է տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը: 


 


Այսուհետև երթուղիներում այլևս հին տրոլեյբուսներ չեք տեսնի: Վերջին տարներին ձեռք բերված  շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան: Մեզ համար առաջնային է քաղաքացիների հարմարավետությունն ու որակյալ սպասարկումը»:


 


 


 




 

Leave a Comment