ԵՄ-ն 2,2 մլն եվրո կտրամադրի Հայաստանին – armeniatoday.am

Եվրամիությունը 2,2 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների իրականացման համար, հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նախագիծն իրականացվում է Լիտվայի հետ համագործակցությամբ, հայտնել են գերատեսչությունից։ Մեկնարկի արարողությանը ներկա Լիտվայի և ԵՄ բարձրաստիճան դիվանագետները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։

Նախարարության տվյալներով՝ «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի է ունեցել հունիսի 1-ին։

Ֆինանսական միջոցներն ուղղվելու են սահմանային կառավարման արդիականացմանը, անձնագրերի և այլ փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև իրավապահ մարմինների բարեփոխումներին։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, սա երկրում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն միտված է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի աջակցությանը և իշխանությունները մտադիր են հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը։

Հայաստանը երկու տարուց կարող է ազատականացնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը, Շիրակում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Leave a Comment