Նոր խաղահրապարակ՝ թիվ 80 դպրոցի բակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոր խաղահրապարակ՝ թիվ 80 դպրոցի բակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենտրոն վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ նոր խաղահրապարակի բացումը՝ Վ. Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի բակում։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված խաղահրապարակը ծառայելու է ինչպես դպրոցի սաներին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին՝ դառնալով ակտիվ հանգստի, խաղի և ուրախ ժամանցի նոր միջավայր։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն ասել է, որ այժմ փորձում են Կենտրոնում առանձնացնել այն հատվածները, որոնց մոտակայքում խաղահրապարակ չկա. «Մոտավորապես 40-ին մոտ բակեր ենք բարեկարգել՝ թե՛ հիմնանորոգել ենք, թե՛ ընթացիկ աշխատանքներ ենք արել։ Դա մեր քաղաքականության գլխավոր մասն է, որ ավելացնենք նման գունավոր կետեր, որոնք ինչ-որ մի պահի կմիանան և կդառնան բարեկարգված, գեղեցիկ ու լավ միջավայր», – նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment