Պատրաստ ենք հնարավորինս խորացնել գործընկերությունը մեր հայ ընկերների հետ. Կոբախիձե

Պատրաստ ենք հնարավորինս խորացնել գործընկերությունը մեր հայ ընկերների հետ. Կոբախիձե

Վրաստանի երկարատև, սերտ և արդյունավետ համագործակցությունը միջազգային տրանսպորտային ուղիների զարգացման գործում կապում է այն Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների և այլ գործընկեր պետությունների հետ․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Հայաստանը կարող է ընդգրկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծում։ Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում։ Պատրաստ ենք հնարավորինս խորացնել մեր գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ ծառայությունների զարգացման հարցում»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment