Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի

Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի

Գերմանիայում աղքատության շեմում ապրողների թիվը հասել է շուրջ 13,3 միլիոնի, ինչը կազմում է բնակչության 16,1%-ը։ Այս մասին հունիսի 2-ին հրապարակված զեկույցում ահազանգում է Գերմանիայի բարեգործական կազմակերպությունների համադաշնությունը (Der Paritätische Wohlfahrtsverband)՝ արձանագրելով երկրում սոցիալական շերտավորման խորացում։

Ըստ հետազոտության՝ աղքատության ռիսկի խմբում են հայտնվել 65 անց յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը (19,5%), միայնակ ապրողները (30,3%) և միայնակ ծնողները (28,9%): 

Կազմակերպության գործադիր տնօրեն Յոախիմ Ռոկի խոսքով՝ շուրջ 4,6 միլիոն մարդ ապրում է նյութական ծայրահեղ զրկանքների մեջ՝ ստիպված լինելով խնայել ջեռուցման, սննդի վրա և հրաժարվել հասարակական կյանքին մասնակցելուց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment