«Շիրակ ավիան» մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով թռիչքները

«Շիրակ ավիան» մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով թռիչքները

2 հունիսի 2026 – 16:31 AMT

PanARMENIAN.Net – «Շիրակ ավիա» ընկերությունը հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը:

Ուզբեկստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Տոմսերի վերաբերյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:

Leave a Comment