Ես Հայաստանի տնտեսությունից գոհ եմ. Սամվել Կարապետյան

Ես Հայաստանի տնտեսությունից գոհ եմ. Սամվել Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը, դատարանի բակում պատասխանելով մի շարք հարցերի, պնդել է, որ իրենք հաղթելու են։

«Մեր տարբերությունն այն է, որ ուժեղ ենք. չե՞ք տեսնում՝ «Ուժեղ Հայաստան»։ Մենք հաղթելու ենք, դուրս չենք գալու փողոց։ Բայց ինչո՞ւ մնանք փողոցում։ Հանգիստ, առոք-փառոք կգնանք մեր տները», — ասել է ռուսաստանահայ գործարարը՝ հավելելով, որ, ի տարբերություն Քոչարյանի, որն ասում էր՝ «կրում ենք», իրենք ասում են՝ «հաղթում ենք»։

Հարցին՝ նախկինում պնդում էիք, որ գոհ եք ՀՀ տնտեսությունից, Կարապետյանն ասել է. «Ես Հայաստանի տնտեսությունից հիմա էլ եմ գոհ, ՀՀ իշխանություններից եմ դժգոհ»։

«Ես ասում եմ՝ հաղթելու ենք, դուք ասում եք՝ երաշխավոր։ Մոդայիկ հարց եք տալիս…», – նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment