Խուզարկել են Նաիրի Հոխիկյանի տունը, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել. Հովհաննես Իշխանյան

Այս պահին խուզարկում են Նաիրի Հոխիկյանենց տունը.

Հիշեցնեմ, որ մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրիենց տան ու իրա վրա, հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:

Նաիրին խաղալիք ատրճանակով վախեցրել էր նրանց, սրանք էլ թողել, փախել էին ու ոստիկաններին խաբել, թե իրենց վրա է հարձակվել Նաիրին զենքով:

Ապա պարզվել է, որ Նաիրիի տան վրայի տեսախցիկի լարը կտրած է:

Սա ընտրակեղծարարություն է և իհարկե վախ սփռելու միջոց, ինչպես նաև կեղծիքի վրա ընտրովի արդարադատություն:

Ոչ մեկդ չվախենաք, վախենալն արգելված է։

***

Էկա, տեսա, նկարեցի, և շնորհավորեցի ամունության տոնը ։

Ոստիկանությունը խուզարկել է Նաիրիենց տունը ու հեռացել, որևէ վտանգավոր իր չի հայտնաբերվել։

16:30 Նաիրի Հոխիկյանըը պետք է ներկայանա քննչական: Էնտեղ պարզ կլինի հետագան։

Այսօր Նաիրիի ու Արուսյակի ամուսնության 19-ամյակն է, շնորհավո՜ր, ու Երկիր Նաիրիում թող միշտ առկայծի Արուսյակը

Ոչ մեկը չվախենա, վախն արգելված է։

Հովհաննես Իշխանյան, վավերագրող, ռեժիսոր

Leave a Comment