ԱՄՆ-ն և Իրանը ձգտում են հրադադարի և Հորմուզի նեղուցի բացման. Ֆիդան

Միացյալ Նահանգները և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմը երկարաձգելու և Հորմուզի նեղուցը բացելու համար, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նա ասել է, որ Թուրքիան նպաստում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին: Այնուամենայնիվ, Ֆիդանը հավելել է, որ Իսրայելի կողմից Լիբանան շարունակվող ներխուժումը լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է խաթարել այս բանակցությունները:

«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ են։ Նրանք ցանկանում են հասնել հրադադարի և բացել Հորմուզի նեղուցը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրությունների հարցում», – ասել է Ֆիդանը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Գործակալությունը հիշեցրել է՝ երկուշաբթի օրը Իրանը հայտարարել է, որ դադարեցնում է բանակցությունները Միացյալ Նահանգների հետ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով և սպառնացել է ավելի սահմանափակել ծովային երթևեկությունը Հորմուզի նեղուցով, փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը Կարմիր ծովի հարավային ծայրում և հարվածել Իսրայելին։

Leave a Comment