Պուտինի առաջարկն ու Եվրոպայի մերժումը. ինչու է Գերհարդ Շրյոդերը մեկնել Ռուսաստան

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը (1998-2005) Մոսկվայում է, հաղորդում է NTV-ն։

NTV-ի թղթակից Ռայնե Մունցը նրան տեսել է Մոսկվայի կենտրոնում գտնվող «Կեմպինսկի» շքեղ հյուրանոցում։ ենթադրվում է, որ նախկին կանցլերը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, որը տեղի կունենա հունիսի 3-ից 6-ը։

Այցից շաբաթներ առաջ (2026 թ. մայիսի սկզբին) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել էր, որ Շրյոդերը նախընտրելի թեկնածու է Եվրամիության և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցությունների համար։ Նա հավելել էր, որ ռուսական կողմը երբեք չի մեկուսացվել բանակցություններից։

Մայիսի 26-ից 28-ը Կիպրոսում կայացած ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Պուտինի այս առաջարկը կտրականապես մերժվել էր։ Եվրոպական երկրները հայտարարել էին, որ Ռուսաստանը չի ընտրելու, թե ով պետք է ներկայացնի Եվրոպան բանակցություններում։

Leave a Comment