Լիբանանը Հայաստանին է հանձնել բնակարանից խոշոր չափերի կողոպուտ կատարած անձին

Լիբանանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Գ.Ռ.-ին, ով մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեջ, հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ռ.-ի տեղափոխումը Երևան:

Leave a Comment