Iravaban.net-ը Բարձրագույն դատական խորհրդից տեղեկանում է, որ առաջիկայում կքննվի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ է հարուցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի նկատմամբ։ Նիստը կկայանա հունիսի 15-ին, ժամը 11։00-ին։
Եվս երկու վարույթ է հարուցել Արդարադատության նախարարությունը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի գործով նիստերը կկայանան հունիսի 16-ին, համապատասխանաբար ժամը 11։00-ին և 14։30-ին։
Տեղեկացնում է Iravaban.net-ը։