ԱՄՆ-ն դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական նոր երկրներում միջուկային զենք կրելու ունակ երկակի նշանակության ինքնաթիռներ (DCA) տեղակայելու հնարավորությունը, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այս քայլով Վաշինգտոնը ցանկանում է հավաստիացնել դաշնակիցներին, որ սովորական սպառազինության աջակցության հնարավոր կրճատումը չի թուլացնի նրանց անվտանգության երաշխիքները։
Ըստ պարբերականի՝ իրենց տարածքում ամերիկյան ինքնաթիռների տեղակայմամբ առավելապես հետաքրքրված են Ռուսաստանի սահմանակից երկրները, մասնավորապես՝ Լեհաստանը և Մերձբալթյան պետությունները, ինչը պայմանավորված է ուկրաինական հակամարտությամբ և Մոսկվայի միջուկային հռետորաբանությամբ։
