
ԱՄՆ-ի հետ ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջաֆար Ասադին:
«ԱՄՆ-ն մեզնից պահանջում է կապիտուլյացիա… Պատերազմն անխուսափելի է, քանի որ կապիտուլյացիան տարբերակ չէ։ Մենք պատրաստ ենք դրան և խնդիր չենք տեսնում, ուստի որևէ մտավախություն չունենք, նույնիսկ եթե ՆԱՏՕ-ն ներքաշվի հակամարտության մեջ»,- հայտարարել է Ասադին, որի խոսքերը մեջբերում է Press TV-ն։
Ասադին զգուշացրել է, որ Իրանը դեռևս չի ցուցադրել իր ողջ կարողությունները։