
«Երեկ հրճվանքով՝ ՌԴ նախագահը զանգեց, ծնունդը շնորհավորեց, վերջ, բոլոր հարցերը լուծված են… 3 ժամ հետո մրգերի վրա սահմանափակում մտցվեց: Սրանք չեն հասկացել՝ քաղաքավարության զանգը կապ չունի երկրի աշխարհաքաղաքական քաղաքականության հետ: Այ ձեր տունը շինվի, ութ տարի իշխանության եք, չեք հասկացե՞լ»,-Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: