Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի գրասենյակում




 

Sputnik. Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ նման մեթոդներով իշխանությունները փորձում են սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։


 


Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։


 


«Պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասաց Սաղաթելյանը։


 


Նա կոչ է անում միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ կատարվում է մեր երկրում։


 


Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։


 


Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։


 


Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։


 


 




 

Leave a Comment