ԵՄ–ին Հայաստանի անդամակցությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է. եվրապատգամավոր




 

Sputnik. Նա ​​պարզաբանել է, որ ԵՄ-ն առաջնահերթության կարգով զբաղվում է Բալկանյան թեկնածու երկրների հարցերով, ինչպես նաև միությունում Ուկրաինայի և Մոլդովայի ուղու չլուծված հարցերով։


 


Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) քիչ հավանական է։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։


 


«Թեև Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը նախկինի պես ավելի շատ տեսական բնույթ է կրում։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները հարևաններից գոնե մեկի հետ, նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում», – ասել է նա։


 


Նրա խոսքով՝ այժմ ԵՄ-ն կենտրոնացած է Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հեռանկարների հետ կապված հարցերի վրա։


 


Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, այս փուլում ավելի իրատեսական է ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցության հետագա ընդլայնումը։ Խոսքը երկրի տնտեսական զարգացմանը աջակցելու, բնակչության կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու մասին է։


 


Կարտհայզերը հավելել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել ԵՄ-ի համար և որպես արտաքին քաղաքականության գործընկեր, մասնավորապես՝ Իրանի հետ երկարատև հարաբերությունների շնորհիվ։


 


 




 

Leave a Comment