
«Վերջերս հրապարակեցինք մի քանի ձայնագրություն, որտեղ Մարտունու համայնքապետարանի աշխատողները, պաշտոնատար անձինք սպառնում են մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին։ Այսօր էլ համայնքապետարանը ռազբորկաներ է անում, մարդկանց կանչում է, որպեսզի հասկանա, թե որտեղից այդ ձայնագրությունները, փոխանակ այս խնդիրը բացահայտեն, մեղավորները պատժվեն, դրել՝ ինչ են անում»,- Մարտունիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Միասնության թևեր»-ի առաջնորդ Արման Թաթոյանը։ «Ժողովո՛ւրդ ջան հանկարծ չվախենաք, ես ձեր մեջքին կանգնած եմ»,- նշել է նա: