ՉԼ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

WhoScored-ը հրապարակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:

Լավագույնների թիմում միանգամից չորս ֆուտբոլիստ է ընդգրկվել ֆրանսիական «ՊՍԺ»-ից, որը մրցաշարի եզրափակիչում դրամատիկ պայքարում հաղթել էր Լոնդոնի «Արսենալին»: Ամենաբարձր միջին գնահատականն այս մրցաշրջանում ստացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն:

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի.

Դարպասապահ. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), գնահատականը՝ 7,41

Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ)՝ 7,08, Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)՝ 7,07, Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»)՝ 7,03, Նունու Մենդեշ (ՊՍԺ)՝ 7,21

Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ)՝ 7,23, Դոմինիկ Սոբոսլաի («Լիվերպուլ»)՝ 7,59

Հարձակվողներ. Լամին Յամալ («Բարսելոնա»)՝ 8,04, Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»)՝ 8,12, Հարի Քեյն («Բավարիա»)՝ 8,08, Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)՝ 7,78:

Leave a Comment