Ես ուզում եմ դաս տալ Արմանին․ Քոլբի Քովինգտոն

UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգտոնը խոսել է Արման Ծառուկյանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսին Քովինգտոնն ու Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնեն RAF լիգայում:

«Ինձ դուր չեն գալիս նրա պահվածքն ու շարժուձևը: Նա հանդիսատեսի տեղամաս հրեց MMA-ի լեգենդ Յուրայա Ֆեյբերին: Դա ոչ պրոֆեսիոնալ է, իսկական ըմբիշներն այդպես չեն վարվում: Ես ուզում եմ դաս տալ Արմանին: Չի կարելի գալ Ամերիկա և անհարգալից վերաբերվել ամերիկացիների հանդեպ: Ես նրան կսովորեցնեմ հարգել ամերիկացիներին:

Այժմ նա պետք է հանդիպի լավագույն ամերիկացի ըմբիշներից մեկի հետ: Ես պլանավորում եմ նվաստացնել նրան այնպես, ինչպես դպրոցական խելոքի, ինչպիսին որ նա կա»,- հայտարարել է Քովինգտոնը:

Ավելի վաղ սկանդալային Քոլբի Քովինգտոնը հայտարարել էր խառը մենամարտերից հեռանալու և որպես ըմբիշ կարիերայի վրա կենտրոնանալու մասին:

Leave a Comment